Մուտք կայք
Ժամանակը Այժմ
Կայքի Մենիու
Ծրագրեր

PKK-ն գրավել է Նախիջևան մեկնող ավտոբուսը (տեսանյութ)

Ավելացրեց: Adm-Davo
2025-07-10


Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն անցյալ գիշեր Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա գրավել են 70 ուղևորներով Նախիջևան մեկնող ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ANS PRESS-ին հայտնել է ուսանող Սանան Մուսաևը, որը սովորում է Թուրքիայում: Նրա խոսքով` ավտոբուսի 70 ուղևորներից 30- ադրբեջանցիներ են եղել:


«Մարտիկներն ուղևորներին բաց են թողել` վերցնելով անձնագրերը: Առանց փաստաթղթերի մարդիկ չեն կարող վերադառնալ Ադրբեջան», -ասել է Մուսաևը:


Նրա խոսքով` PKK-ի մարտիկներն ուղևորներին 5 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, որից հետո ավտոբուսը գլորել են ձորը:


Թուրքական IHA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Նախիջևան մեկնող ավտոբուսը գրավելուց հետո, PKK-ի մարտիկները նույն շրջանում հրդեհել և վերացրել են երեք խոշոր բեռնատարներ: Թուրքական ոստիկանությունը  և ժանդարմերիան ներկա պահին ուժեղացնում են այն շրջանում անվտանգության միջոցառումները, որտեղ PKK-ն գրավել էր քաղաքացիական ավտոբուսը:


Հուլիսի 17-ին PKK-ի մարտիկները փակել էին Նախիջևանի և Թուրքիայի միջև անցակետ գնացող ճանապարհը: Այն ժամանակ նրանք ևս մեկ բեռնատար էին այրել: Ներկայում քուրդ մարտիկները պարբերաբար դիվերսիաներ են կատարում Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա:


Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ռազմական գործողությունները վերասկսել են Ուրֆայի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որի հետևանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էր վիրավորվել: Այդ ահաբեկչական գործողությունից հետո, ինչում քրդերը մեղադրում է են թուրքական կառավարությանը, PKK-ն հայտարարել է իր կողմից միակողմանիորեն հաստատված հրադադարը դադարեցնելու մասին և սկսել գործողություններ անցկացնել Թուրիքիայի ամբողջ տարածքում:
 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Washington Post թերթումհոդված էր տպագրել, որում նշել է, որ Թուրքիային թիրախ դարձրած ահաբեկչական խմբավորումներն անպատիժ չեն մնալու: «ԻՊ-ի և PKK-ի քայլերն անպատիժ չեն մնալու»,- ասել էր նա:

 

Քննարկումներ: 0
Добавление комментария
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Մինի - չաթ
BB-Коды
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
» Գրանցված են կայքում
Ընդհանուր՝6
Նորերը այս շաբաթ՝0
Նորերը երեկ՝0
Նորերը այսօր՝0
» ՆՐԱՆՑԻՑ
Ադմինիստրատոր ՝1
Մոդերատոր՝1

Սովորական այցելու՝ 4