Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել չինական հանրախանութներից մեկում՝ Սյան Լիույանի և նրա երկամյա որդու հետ։ Անվտանգության տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է շարժասանդուղքով բարձրացող կինը ոտք դնում պլատֆորմին, որը տեղում փլվում է, իսկ մահից վայրկյաններ առաջ կինը հասցնում է իր երեխային փոխանցել իրեն օգնել փորձող կանանցից մեկին։ Շարժասանդուղքի մեխանիզմը բառի բուն իմաստով կուլ տվեց կնոջը։ Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։ 4 ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո փրկարարները դուրս բերեցին 30–ամյա կնոջ անշնչացած դին։