Մուտք կայք
Ժամանակը Այժմ
Կայքի Մենիու
Ծրագրեր

Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վերջին վիրուսից

Ավելացրեց: Adm-Davo
2025-07-11


Վերջերս շատերն են բողոքում ու նեղսրտում, որ «Ֆեյսբուքում» իրենց հավանած նյութերը գալիս են առանց նկարների, իսկ հղումով անցնելիս մի «աներես» ծրագիր ստիպում է` իրեն անպայման տեղադրել համակարգչում... Հետո օգտատերերը խեղճանում են, որ չեն կարողանում ազատվել դրանից։ Բնականաբար, չի կարելի այդ խնդիրն այդպես թողնել, քանի որ հարցը կարելի է լուծել առանց իշխանությունների միջամտության։

1) Ուշադիր լինելու դեպքում տեսնում ենք, որ նման նյութերը նախընտրած կայքի անվան փոխարեն գալիս են ARCHIVESHARE.NET հղումով (տես՝ նկար 1)։

2) Այն, ինչ նկարում ցույց է տրված սլաքով, ծանոթ պետք է լինի՝ դա Google Chrome բրաուզերի (հայերեն այն դիտարկիչ են թարգմանել) վերևի աջ անկյունն է, իսկ գծիկները՝ կարգավորումներ տանող ճանապարհը։ Ուստի, եթե իսկապես ցանկություն կա ազատվելու վիրուսատիպ այդ ֆեյսբուքյան չարիքից, պետք է սեղմեք այն։ Բացված փոքրիկ պատուհանում ընտրել է պետք Settings տողը։ Չեմ կարծում, թե ընտրած նյութը ֆեյսբուքում տարածող և հմտորեն վիրուս ձեռք բերած օգտատիրոջ համար դժվար է լինելու որոշել, թե այլ լեզուներով ինչպես է Settings-ը։

Այնուամենայնիվ, Settings-ը սեղմելուց հետո կբացվի (տես՝ նկար 2) երևացող համայնապատկերը, որտեղից պետք է ընտրել սլաքով ցույց տրված տողը՝ Extensions-ը։

3) Իսկ այստեղ արդեն կվճռվի խնդրի ճակատագիրը։ Այստեղ պետք է գտնել ARCHIVESHARE.NET տողը և իսկույն անջատել կամ պարզապես նետել աղբարկղը։

Այժմ արդեն կարելի է վերադառնալ «Ֆեյսբուք» և ուշի-ուշով շարունակել հետևել համաշխարհային սոցիալական ցանցերի զարգացումներին։

«Ֆեյսբուքում» հանդիպեցինք նույն կարգի վիրուսի, որի անունը CHANGE.ORG է։ Նրա հետ նույնպես պետք է վարվել այդպես։

Քննարկումներ: 0
Добавление комментария
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Մինի - չաթ
BB-Коды
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
» Գրանցված են կայքում
Ընդհանուր՝6
Նորերը այս շաբաթ՝0
Նորերը երեկ՝0
Նորերը այսօր՝0
» ՆՐԱՆՑԻՑ
Ադմինիստրատոր ՝1
Մոդերատոր՝1

Սովորական այցելու՝ 4