Այս երգը պատմում է մի կնոջ սիրո մասին, ում զուգընկերը միշտ խաբում է նրան: Երգի հեղինակներն են Մրայա Քերին և Ջեյ Զին: Տեսահոլովակի հեղինակը Բրեդ Ռաթներ: Տեսահոլովակը մի քանի տարի շարունակ երկրպագուների ֆավորիտն էր համարվում:
7 Too Legit to Quit (1991թ.) MC Hammer – 2.5 միլիոն
Երգը Hammer-ի երրորդ ալբոմից է: Այս տեսահոլովակում երևացող ձեռքի շարժումները այդ ժամանակներում բավականին հայտնի ու ընդունված դարձան:
Գանգստերական բառերով այս երգը բավականին մեծ ժողովրդականություն էր վայելում: Տեսահոլովակի հեղինակը Մարկուս Նիսպելն է: Հոլովակում երևում են նաև Դենիս Հոփերն ու Դեննի դե Վիտոն:
5 Estranged (1993թ.) ԳանսէնդՌոուզիս – 4 միլիոն դոլար
Այս երգը զույգերի բաժանման մասին է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է այն ժամանակ, երբ խմբի երգիչն ու սուպերմոդել Սթեֆանի Սեյմորը բաժանվեցին: Տեսահոլովակը «Don`t cry» և «November Rain» տեսահոլովակների հետ եռահատորի մասն է կազմում:
4 Black or White (1991թ.) ՄայքլՋեքսոն, L.T.B. – 4 միլիոնդոլար
Մայքլ Ջեքսոնի` Բիլլ Բոթրելի հետ հեղինակած այս երգը ռասայական ներդաշնակության մասին է: Երեք շաբաթ շարունակ այն գլխավորում էր երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Տեսահոլովակի հեղինակը Ջոն Լանդիսն է:
Երգը հեղինակել են Մադոննան և Ստեֆան Բեյը: Տեսահոլովակի ռեժիսորն է Դեյվիդ Ֆինչերը:
2 Die Another Day (2002թ.) Մադոննա – 6 միլիոն դոլար
Երգը հնչել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկում: Տեսահոլովակը նկարահանվել շվեդական Traktor ռեժիսորական թիմի կողմից:
1 Scream (1995թ.) Մայքլ Ջեքսոն և Ջանեթ Ջեքսոն – 7 միլիոն դոլար
4 րոպե 16 վայրկյան տևողությամբ այս տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Ռոմանիկն է: Հոլովակը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ MTV, Billboard և Grammy մրցանակների: